ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

1097976.jpg

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ստանիսլավ Վասիլիի Զասը ավարտում է իր եռամյա գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան բարեխիղճ աշխատանքի համար։

Քանի որ 2023 թվականի սկզբից՝ առաջիկա 3 տարիներին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Նուրգալիի Տասմագամբետովը, կարծում եմ՝ արդարացված կլինի, եթե հարգարժան Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեզ ներկայացնի նրան»,- ասաց վարչապետը։

--00—ԶՀ