Հայաստանը մտադիր է ընդլայնել Ասիական զարգացման բանկի հետ հետագա համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

default (1).jpg

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն պարոն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։

ԱՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ասիական զարգացման բանկի և Արդարադատության նախարարության համագործակցության շրջանակում արդեն իսկ իրականացված բազմաթիվ ոլորտային բարեփոխումներին, այդ թվում՝ նոր արբիտրաժային կենտրոնի կանոնադրության, արբիտրաժային կանոնների և արբիտրաժային խորհրդի գործունեության կարգի փորձաքննությանը, արբիտրաժային կենտրոնի էլեկտրոնային հարթակի տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքների աջակցմանը, ռազմավարական փաստաթղթերի մշակման կարողությունների և ռազմավարական կանխատեսումների կարողությունների զարգացմանը, արբիտրաժի հետ կապված միջազգային փորձի ուսումնասիրմանը, արբիտրաժի վերաբերյալ միջազգային առաջիկա կոնֆերանսի կազմակերպմանը, ինչպես նաև՝ սնանկության համապարփակ օրենսդրության մշակման աշխատանքների աջակցմանը։

Քննարկվել են նաև առաջարկներ՝ հետագա համագործակցության շրջանակի ընդլայնման հետ կապված։

Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի աջակցությունը, առաջիկա բարեփոխումներին միջազգային գործընկերների ներգրավվածության պատրաստակամությունը և հույս հայտնել, որ համագործակցության նման բարձր արդյունավետությունը կշարունակվի նաև ապագայում։

--00—ԶՀ
 

 

 

Տեսանյութեր