6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայում. տուժել է 30-ից ավելի մարդ, տներում ճաքեր են գոյացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

63

Թուրքիայում Մարմարա ծովի շրջանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 35-ի, նրանցից 32-ը վնասվածքներ են ստացել Դյուզջե նահանգում։ Տուժածների մեկի վիճակը ծանր է. նա թռել է մեծ բարձրությունից: 

Երկրաշարժի հետևանքով զոհեր չեն եղել։ Դյուզջեի շատ տներում ճաքեր են գոյացել, կան մասնակի ավերածություններ։

6,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 04.08-ին։ Օջախը 10,6 կիլոմետր խորության վրա է։

--00—ԼՄ