Սախալինում բազմաբնակարան շենքում գազի պայթյունից 9 մահացածներից 4-ը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

սս

Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզի բազմաբնակարան շենքում գազի պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է մարզպետ Վալերի Լիմարենկոն:

«Զոհերի թիվը հասել է 9-ի, նրանցից 4-ը երեխաներ են։ Այժմ մենք դեռ փնտրում ենք մեկ մարդու»,- ասել է Լիմարենկոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացածներից 3-ն 8, 10 և 12 տարեկան երեխաներ են:

--00—ԱՊ