Վարդենիսում «Կամազի» կողաշրջման հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

օ

«Կամազ» մակնիշի զինվորական մեքենայի կողաշրջման հետևանքով վիրավորված 7 զինծառայողների վիճակը կայուն է և նրանց կյանքներին վտանգ չի սպառնում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Ըստ Թորոսյանի՝ զինծառայողները շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։

Նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ «Կամազը» կողաշրջվել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում։ Պատահարի հետևանքով զոհվել էր սպայական վերապատրաստման դասընթացի մասնակից 22-ամյա Գրիգոր Գրիգորյանը, 7 զինծառայող վիրավորվել էր։

--00—ԱՊ