ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Թունիս

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Թունիսի Հանրապետություն:

 

Նոյեմբերի 18-19-ին Թունիսում՝ Ջերբա քաղաքում, կայանալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գա գաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագա հութ յունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով:

 

Այցի շրջանակում վարչապետը կունենա նաև երկկողմ հանդիպումներ՝ տարբեր երկրների առաջնորդների հետ:

--00--ԱՀ