Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Պրիշտինայում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News 

Երեկ երեկոյան Հայաստանի ազգային հավաքականն իր առաջին մարզումն է անցկացրել Պրիշտինայում։ Արդեն այսօր մեր ընտրանին իր նախախաղային մարզումը կանցկացնի առաջիկա հանդիպումից առաջ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտինա է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Հենրի Ավագյան – ԲԿՄԱ

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան – «Արարատ»

Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»

Արման Ղազարյան – «Ուրարտու»

Հակոբ Հակոբյան – «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Պետրոս Ավետիսյան – «Ակժայիկ» (Ղազախստան)

Արտակ Դաշյան – «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»

Սերոբ Գալստյան – «Արարատ»

Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

Պրիշտինայում արդեն թիմին միացել են Ավենտիս Ավենտիսյանը, Էդգար Բաբայանը, Վահան Բիչախչյանը և Ժիրայր Շաղոյանը։

Արթուր Գալոյանը հավաքականին կմիանա նոյեմբերի 15-ին։ Հիշեցնենք, որ Կոսովո-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

--00—ԻԴ