Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

կրակոց-սահման.jpg

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

--00--ԱՀ