Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ստամբուլի պայթյունի զոհերի ընտանիքներին․ Միրզոյանը՝ Չավուշօղլուին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․ «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Տեղի ունեցած պայթյունը Թուրքիայի իշխանություններն համարում են ահաբեկչություն։ Երկրի ՆԳ նախարարը հայտնել է, որ այն իրականացրած անձը, որը ռումբը թողել էր փողոցում, ձերբակալվել է։ Ըստ նախարարի՝ նա կապ ունի Քրդական աշխատավորական կուսակցության հետ։

--00—ԱՊ