Էրդողանը հայտարարել է, որ պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի, կա 53 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

Ստամբուլում պայթյունի զոհերի թիվը 6 է, վիրավորներինը՝ 53։ Այս մասին Ինդոնեզիա ուղևորվելուց առաջ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Նախնական տվյալների համարձայն՝ Իսթիքլալի պայթյունի գործում առկա են ահաբեկչության նշաններ»,-ասել է թուրք առաջնորդը՝ հայտարարելով, որ պայթյունի մեղավորներն արժանի պատիժ կստանան։

Հիշեցնենք, այսօր Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկում՝ Իսթիքլարում, պայթյուն է որոտացել: Ըստ թուրքական դատախազության վարկածի՝ այն կազմակերպել է կա՛մ մահապարտ ահաբեկիչը, կա՛մ գործարկվել է պայուսակում տեղադրված պայթուցիկ սարք։ Թուրքիայի իշխանությունը սահմանափակումներ է մտցրել միջադեպի լուսաբանման հարցում։ 

--00—ԼՄ