Ռուսաստանն արգելել է Բայդենի ընտանիքի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի մուտքը իր տարածք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Բայդեն ՌԴ Ուկրաինա

Ռուսաստանն արգելել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ընտանիքի և Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի մուտքը իր տարածք, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։

Դեպարտամենտի կայքում հրապարակված ցուցակում ընդգրկված են նաև նախագահի քույրն ու եղբայրները Վալերի, Ջեյմս եւ Ֆրենսիս Բայդենները, ինչպես նաեւ առողջապահության նախարար Խավիեր Բեկերան, գյուղատնտեսության նախարար Թոմաս Վիլսակը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը եւ ԱՄՆ ներքին գործերի նախարար Դեբրա Հոլանը:

--00—ԼՄ