Արցախը Հայաստանին կապող Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

․

Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները բաց են: Լեռնային գոտիներում տեղ-տեղ մառախուղ է, որը նվազեցնում է հորիզոնական տեսանելիությունը:

Արցախը Հայաստանին կապող Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։

ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է Ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դժբախտ ելքով դեպքերը բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները և մեքենաների անվադողերը փոխարինել ձմեռայինով:

--00--ԱՀ