Էկոնոմիկայի նախարարն Իսրայելի դեսպանի հետ քննարկել է ուղիղ չվերթների խոչընդոտների վերացման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

նկար

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է  Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնի գլխավորած պատվիրակությանը, որին ներկա էին նաև Իսրայելի արտաքին գործերի նախարարության եվրասիական և արևմտյան Բալկանների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սիմոնա Հալպերին և Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության Պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները։ 

Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորություններին, երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականացման շրջանակներում առկա խոչընդոտների վերացման հարցերին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ և իսրայելական գործարար շրջանակների փոխայցելությունների միջոցով տեղում ծանոթանալու համագործակցային ոլորտների գործունեությանը և հնարավոր հեռանկարներին։

--00—ԼՄ