Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի 155 մմ-անոց հրանոթներ, գործարքի արժեքը 150 մլն դոլար է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
 

ATAGS.jpg

Հնդկական «Kalyani Strategic Systems» ռազմաարդյունաբերական ընկերությունը Հայաստանին կմատակարարի ATAGS տեսակի շարժունակ 155 մմ-անոց հրանոթներ, գործարքի արժեքը 150 մլն դոլար է։ Այս մասին գրում է հնդկական «The Hindu» պարբերականը։

Ըստ աղբյուրի, գործարքը կիրականացվի երեք տարվա ընթացքում, հրանոթը կարողանում է խոցել մինչև 48 կմ-անոց թիրախներ։ Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ-ն ոչ հերքել և ոչ էլ հաստատել է Հնդկաստանի հետ ռազմական գործարքի մասին տեղեկությունները։

--00—ԶՀ