Վթարի է ենթարկվել հանրությանը «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի քույրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

ю

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 10։00-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 41-ամյա Լուսինե Ղուկասյանի վարած Skoda մակնիշի և 52-ամյա Վիրաբ Ղազարյանի վարած Nissan Xtrail մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Skoda-ի վարորդը «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, հանրությանը «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի քույրն է։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։ 

--00--ԱՀ