ԱԽՔ-ը կարևորվել է Լեհաստանի՝ որպես ԵԱՀԿ երկրի դերը տարածաշրջանային կայունությանը նպաստելու գործում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում Լեհաստան այցի շրջանակում Մարչին Պշիդաչի հետ հանդիպման մասին:

«Լեհաստանի Հանրապետություն աշխատանքային այցիս շրջանակներում հանդիպել եմ անվտանգության, ամերիկյան, ասիական և արևելյան քաղաքականության հարցերով պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչի հետ:

Երկուստեք գոհունակություն ենք հայտնել ինչպես վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցելությունների, այնպես էլ տարբեր միջազգային հարթակների շրջանակներում երկկողմ հանդիպումների վերաբերյալ:

Անդրադառնալով տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի՝ զրուցակցիս խնդրանքով ներկայացրել եմ անվտանգային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները:

Կարևորվել ենք Լեհաստանի՝ որպես ԵԱՀԿ համանախագահող երկրի դերակատարումը տարածաշրջանային կայունությանը նպաստելու գործում: Նաև քնարկել ենք երկկողմ հետաքրքրության շրջանակին անչվող այլ հարցեր»,-գրել է նա:

նկար

--00—ԼՄ