Ոգեկոչման արարողություն՝ գնդապետ Հովհաննես Ավագյանի հիշատակին. նա զոհվել է Շուշիի մատույցներում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

3

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ և ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, Արցախի հերոս, ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Հովհաննես Ավագյանի հիշատակի և ոգեկոչման միջոցառում։

Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականներ, մարտական ընկերներ, ընտանիքի անդամները։

նկար

Հովհաննես Ավագյանը ռազմական կրթությունը ստացել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսրանում, սովորել գերազանց առաջադիմությամբ: Կարմիր դիպլոմով ավարտել է Մոսկվայի Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Ուսանել նաև ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայում։

Զինված ուժերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ: 2020թ.-ին ստանձնել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնը։ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղվող թեժ մարտերին տարբեր ճակատներում: Զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։

նկար

--00—ԼՄ