Կառավարական դաչայի մոտ ինքնահրկիզված քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, առկա է այրվածքային շոկ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

գ

Կառավարական կեցավայրի մոտ նոյեմբերի 6-ի երեկոյան ինքնահրկիզված քաղաքացու առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Այս մասին 24News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Ինքնահրկիզված տղամարդն ազգությամբ եզդի, 47-ամյա Ա. Ուսոյանն է (Ալիյան), ով գտնվում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ ԱՆ մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը փոխանցեց, որ քաղաքացին ունի ներքին և արտաքին այրվածքներ, առկա է այրվածքային շոկ։

Հիշեցնենք, ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 47-ամյա տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ