Իլոն Մասկը չեղարկել է Twitter-ի աշխատակիցների լրացուցիչ հանգստյան օրերը. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 424News

․

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը չեղարկել է լրացուցիչ հանգստյան օրերը Twitter-ի աշխատակիցների համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ընկերության աշխատակիցների համար ամսական լրացուցիչ հանգստյան օրը սահմանվել էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Գործակալությունը հավելում է, որ հանգստյան օրերի չեղարկումը մեկ անգամ ևս ընդգծում է Twitter-ում գոյություն ունեցող «կորպորատիվ մշակույթի» նկատմամբ Մասկի անհանդուրժողականությունը:

--00--ԱՀ