Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1096160.thumb_.jpg

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ի առավոտյան ժամանել է Թեհրան, տեղեկացնում է  իրանական IRNA գործակալությունը։

ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի պլանավորման և բյուջեի կազմակերպության ղեկավար Մասուդ Միրքազեմին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:  Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: 

--00—ԶՀ