Էդգար Ղազարյանն ընդունվել է ակադեմիայի մագիստրատուրա՝ իրավագիտություն մասնագիտությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

օ

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քանի որ այս իշխանությունները զրկել են ինձ պետական, մասնավոր և ակադեմիական ոլորտում աշխատելու բոլոր հնարավորություններից, ուստի որոշեցի այդ ընթացքում հարստացնել և ֆորմալ ձևակերպել իմ իրավագիտական գիտելիքները, տնտեսագետից բացի ստանալ նաև իրավագետի մասնագիտություն` ընդունվելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրա` իրավագիտություն մասնագիտությամբ»,- գրել է Ղազարյանը:

--00—ԱՊ