Հակառակորդը կրկին կրակել է հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

կրակոց-սահման.jpg

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակը։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: 

--00--ԱՀ