Երևանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է աշնանային համերգաշարի հաջորդ աննախադեպ մշակութային իրադարձությունը : Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա  աշխարհահռչակ սոպրանո, Ռուսաստանի և Աբխազիայի ժողովրդական երգչուհի՝ Հիբլա Գերզմավան:  

Հիշարժան համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: 

Գերզմավան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Մարիինյան թատրոնում, Լոնդոնի Թագավորական «Քովենթ Գարդենի» օպերայում,  Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական, Հռոմեական, ֆրանսիական օպերաներում կարարած անմոռանալի  ելույթների շնորհիվ։

Իր կարիերայի ընթացքում Գերզմավան ելույթներ է ունեցել նաև Ֆլորենցիայի Կոմմունալե թատրոնում, Բարսելոնայի Գրանդ Թեատրո դե Լիսեոյում, Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Բուլղարիայի Սոֆիայի ազգային օպերայում, Փարիզի Երանական դաշտեր թատրոնում և այլուր։ Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի հետ հյուրախաղերով ելույթ է ունեցել Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում։ Մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցած Լյուդվիգսբուրգյան փառատոնին։ Կոնցերտային ծրագրերով հյուրախաղերի է մեկնել Շվեդիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Բելգիա, Իսպանիա, Հունաստան, ԱՄՆ և Ճապոնիա:

Հիբլան համարվում է ամենանորաձև և էլեգանտ կանանցից մեկը ռուսական օպերային բեմում։ Հաճախ երգչուհին ինքն է ընտրում իր համար հագուստ ելույթների համար, համարելով, որ արտիստը պետք է հանդես գա ամենաթանկարժեք և նուրբ հագուստով:
Համերգը կղեկավարի դիրիժոր՝ Բրայըն Քասլզ-Անիըն և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան:

--00—ԼՄ