Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է։ Այս մասին այսօր Սյունիքի մարզի Կապան համայնքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողության ընթացքում նշեց Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Ուրախ եմ, որ Իրանի կառավարության՝ Կապանում հյուպատոսություն ունենալու որոշումն իրականություն դարձավ» - իր խոսքում ընդգծեց Իրանի ԱԳ նախարարը։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան խոսքը եզրափակեց «Կեցցե՛ ՀՀ-ն, կեցցե՛ Իրանը, կեցցե՛ երկու երկրների բարեկամությունը» նախադասությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ