Տարբեր կուսակցություններ փորձում են բրյուսովցիների պայքարից օգտվել, սա ուսանողական շարժում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Տարբեր կուսակցություններ փորձում են բրյուսովցիների պայքարից օգտվել, սա ուսանողական շարժում է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Երևանի ավագանու անդամ, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչ Էռնեստ Ավանեսովը։

Ավանեսովի համոզմամբ, իշխանությունը բոլորից ծածուկ, անհասկանալի պատճառներով որոշել է միացնել համալսարանները, երբ ո´չ ռազմավարություն կա, և ո´չ էլ հստակ ճանապարհային քարտեզ։

Ավանեսովի կարծիքով, գործընթացը հնարավոր չէ ռեֆորմ համարել, այդ պարագայում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները ամեն կերպ կաջակցեին։

Ըստ նրա՝ հիմա ուղղակի Մանկավարժական համալսարանի օգտին որոշում է կայացվում, այն դեպքում, երբ միայն Բրյուսովի անվան համալսարանի մանկավարժական բաժին ավելի շատ ուսանող է ընդունվել։

--00—ԱՊ