Պաշտոնական․ Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում։

ՀՖՖ պաշտոնական կայքն այսօր պաշտոնապես հայտարարեց, որ մեր ազգային թիմն ընկերական հանդիպումներ կանցկացնի Կոսովոյի և Ալբանիայի ընտրանիների հետ։

Երկու հանդիպումներն էլ կկայանան մրցակիցների հարկի տակ։ Մեր ընտրանին նախ նոյեմբերի 16-ին Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում կմրցի Կոսովոյի, այնուհետև նոյեմբերի 19-ին Տիրանայի «Էյր Ալբանիա» մարզադաշտում՝ Ալբանիայի հավաքականի հետ:

--00—ԻԴ