«Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

311959292_479675040867784_3945591456366528182_n (1).jpg

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով տնօրեն է նշանակվել «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Դ. Ղուլյանը հաղթահարելով Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։

2003-2005թթ. աշխատել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես գործերի կառավարիչ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2005թ.-ին աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնում

2005-2008թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ։»

--00—ԶՀ