ԵՄ առաքելությունը մեզ 2 ամիս ապահովություն կբերի. եթե ռուսները հեռանան Արցախից, կհեռանան նաև հայերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ԵՄ առաքելությունը մեզ 2 ամիս ապահովություն կբերի. եթե ռուսները հեռանան Արցախից, կհեռանան նաև հայերը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նավասարդյանի համոզմամբ, Հայաստանը չպետք է իրար հակադրի Ռուսաստանին և Արևմուտքին, ավելին, անհրաժեշտ է համադրել այդ երկու ուժային կենտրոնների ջանքերը տարածաշրջանում կայունություն և անվտանգություն հաստատելու համար։

Նավասարդյանի խոսքով, ռուս խաղաղապահների ներկայությունը կարևոր է Արցախում, եթե նրանք դուրս գան, ապա դուրս կգան նաև հայերը, իսկ նրանց ներկայացվածությունը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին և ԵՄ-ին ինչ-որ բանակցություններ վարել այդ հարցի շուրջ։

 

--00—ԱՊ