Անկլավների հարցը դեռ պիտի քննարկվի․ ԱԳՆ-ն պատասխանել է Hetq.am-ի հարցերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

45
«Հետքը» գրավոր հարցեր էր ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի հայտարարությունների որոշ դրույթների, հայ-ադրբեջանական ներկա բանակցությունների եւ տարածաշրջանային ընթացիկ զարգացումների վերաբերյալ։ Հարցերի պատասխանները ստացել են ԱԳՆ-ից, որին վարչապետի աշխատակազմը վերահասցեագրել էր հարցերը։

Հարցերից մեկն առնչվել է այսպես կոչված անկլավներին․

-Արդյոք հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում կա անկլավների հարց։ Ադրբեջանը խոսու՞մ է դրանց մասին։ Եթե այո, ապա պաշտոնական Բաքուն պահանջում է միակողմանի իրեն վերադարձնել ՀՀ տարածքում իր նախկին էքսկլավնե՞րը, թե՞ սեղանին փոխադարձության սկզբունքն է, այսինքն՝ նաեւ Արծվաշենի վերադարձը ՀՀ-ին։

-Անկլավների հետ կապված հարցերը դեռ պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների ընթացքում։

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԱՀ