Ադրբեջանի ԶՈՒ-ն գիշերը կրակ է բացել սահմանի ուղղությամբ, ապա ապատեղեկատվություն տարածել 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ֆ

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը բացել: 

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

--00—ԼՄ