Ժողովրդավար հռչակված ՀՀ-ում բուհի ճակատագիրը որոշվում է առանց բուհին տեղյակ պահելու. դեկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Վերջին 5 տարում Բրյուսովի անվան համալսարանում ուսանողների թիվը 65 տոկոսով աճել է, մեր համար անհասկանալի է բուհն այլ բուհին միացնելու որոշումը: Գիտխորհրդի նիստ ենք անցկացնելու, որին հրավիրելու ենք փոխվարչապետին և ԿԳՄՍ նախարարին: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը:

Ակոպյանի խոսքով, երեկվանից ուսանողները դասադուլ են իրականացնում,սակայն մինչև հիմա ԿԳՄՍ նախարարությունից պատասխան չկա՝ նման նախագիծ կա, թե ոչ, բայց Ակոպյանը համոզված է, որ նման փաստաթուղթ շրջանառվում է:

«Այս նախագիծը որևէ հարց չլուծող փաստաթուղթ է, այն բարձրագույն կրթության համակարգում քաոս և անկառավարելի մի իրավիճակ է առաջացնելու: Եթե ուզենաս վատություն անել, պետք է անես այն, ինչ անում է մեր կառավարությունը կրթության համակարգում՝ դպրոցական համակարգից սկսած մինչև բուհական համակարգ»,- ավելացրեց Ակոպյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ