Կոնվերս Բանկն առաջարկում է նոր հիփոթեքային վարկ՝ սկսած 0% տարեկան դրույքաչափից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

օ

Կոնվերս Բանկն ընդլայնել է իր հիփոթեքային վարկատեսակների ցանկը՝ սկսելով էներգաարդյունավետ վերանորոգման ֆինանսավորում նաև պետական աջակցության ծրագրի շրջանակում:

Ծրագրի շրջանակում Բանկն առաջարկում է վարկավորում՝ մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով, 7 տարի մարման ժամկետով: Սահմանամերձ բնակավայրերում տոկոսագումարը պետության կողմից սուբսիդավորվելու է ամբողջությամբ, իսկ այլ բնակավայրերում՝ մասամբ:

Վարկային հայտի ուսումնասիրության, վարկի տրամադրման, կանխիկացման, սպասարկման և այլ միջնորդավճարներ, ինչպես նաև տույժ՝ վարկի վաղաժամկետ մարման դեպքում նախատեսված չեն: Իսկ գրավադրվող անշարժ գույքի ապահովագրությունը կատարվում է Բանկի կողմից՝ վարկի մնացորդային գումարի չափով:

Մանրամասները՝ այստեղ, հեռախոսահամար՝ 010-511-211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: