Մակրոնը մեղադրել է ՌԴ-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումները միտումնավոր հրահրելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Մակրոն ՌԴ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումները միտումնավոր հրահրելու մեջ։ Չորեքշաբթի օրը ելույթ ունենալով France 2 հեռուստաընկերության եթերում՝ Մակրոնն ասել է, որ վերջին ամիսներին Մոսկվան լարվածություն է սրում հօգուտ Ադրբեջանի։

 «Այն, ինչ կատարվում է սահմանին վերջին երկու տարիներին… իբր 5000 ռուս զինվոր է հսկում սահմանը, ռուսներն օգտվեցին մի քանի դար տեւած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը եւ վերադարձան թուլացնելու Հայաստանը, որի հետ երբեւէ մոտ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։

Ըստ Մակրոնի, սա իրավիճակը ապակայունացնելու Ռուսաստանի փորձն է, նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում, որպեսզի ապակայունացնի մեզ բոլորիս:

--00--ԱՀ