Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

նկար

Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկվեց D խմբում, նույն խմբում ընդգրկվել են նաև Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականները։

Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնականն զբաղեցրած թիմերը կնվաճեն Եվրո 2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկության արդյունքում ձևավորված փլեյ-օֆֆ փուլում։

Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի մարտ-նոյեմբերին։ 

նկար

--00—ԼՄ