Ադրբեջանի վարչապետը մեկնել է ՌԴ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News  

․

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հոկտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ասադովը Մոսկվա է մեկնել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հրավերով:

Այցի ընթացքում նա մասնակցելու է 2-րդ Կասպյան տնտեսական համաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու մերձկասպյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ։

--00--ԱՀ