Կաթողիկոսն իշխանություն չունի որևէ բան պարտադրելու, միայն իր բարոյական խոսքն է ասել հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News  

Սարդարապատի հերոսամարտից հետո առաջին անգամ պետական մակարդակով Վեհափառի կարծիքը արժևորվում է, ուրախ եմ, որ նրա հրավերին ընդառաջեցին նախագահները: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը՝ անդրադառնալով Վեհափառի և նախագահների հանդիպմանը:

Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին, որ այս պահին, պետք է ոչ թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել, այլ ձեռք մեկնել Նիկոլ Փաշինյանին, որ երկիրը ծանր վիճակից դուրս հանի՝ Հայր Կոմիտասը ասաց, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալը բերելու է նոր խնդիրներ ու կորուստներ:

«Կաթողիկոսն այնքան խոհեմություն ունի, որ քաղաքական հարցերով չի կարող սայթաքել, հատկապես, երբ հարցը երկրի լինել–չլինելուն է վերաբերում: Նա ոչին չի պարտադրել, հրավիրել է համախորհուրդ՝ հարցին լուծում տալու համար:

Իսկ ինչ վերաբերվում է այն տեղեկություններին, որ եպիսկոպոսների միջև տարաձայնություն կա, ապա Կաթողիկոսի և եպիսկոպոսների միջև որևէ տարաձայնություն չկա, կաթողիկոսը ընդամենը առաջարկել է լուծում տալ:

Կաթողիկոսն իշխանություն չունի, նա կարող է միայն բարոյական խոսք ասել»,- ավելացրեց վարդապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ