Հայրենադարձված զինծառայողներից 10-ը հարցաքննվում են, իսկ 7-ը՝ բուժում են ստանում

 ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News           

գե

Ադրբեջանական գերությունից հայրենադարձված զինծառայողներից 10-ը վկայի կարգավիճակով հարցաքննվում է ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Հոկտեմբերի 4-ին հայրենադարձվել էր 17 հայ զինծառայող։ Նրանք գերեվարվել էին սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման ընթացքում։

ՔԿ մամուլի քարտուղարն ասաց, որ հայրենադարձված զինծառայողներից 7-ը ստացիոնար բուժում են ստանում, դեռ չեն հարցաքննվել, իսկ եթե չկարողանան ներկայանալ ՔԿ, ապա քննիչները կայցելեն նրանց՝ հարցաքննելու նպատակով։

  

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ

Տեսանյութեր