Դարպաս գյուղի դպրոցում բացվեց «խելացի» դասարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

85cb25c9-11f3-4d30-8a9a-f2b97016ed2a.jpg

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը Լոռու Դարպաս գյուղի հիմնական դպրոցում բացեց «խելացի» դասարան։

203 աշակերտ և 30 ուսուցիչ ունեցող դպրոցի՝ նորագույն տեխնոլոգիական լուծումներով համալրված միակ խելացի դասարանը կկրի սփյուռքահայ Սևակ Ղարիպեանի անունը։

Ծրագիրը նպատակ ունի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով խթանել բնագիտական առարկաների նկատմամբ աշակերտների հետաքրքրվածությունը, սովորելու ցանկությունը։  

«Մարզերում ունենք մեծ պոտենցիալ, բայց աշակերտների մոտ բնագիտական առարկաների նկատմամբ քիչ հետաքրքրություն է նկատվում. դա հիմնականում պայմանավորված է դասավանդման  ժամանակակից մեթոդաբանության և նորագույն տեխնոլոգիաների բացակայությամբ։ Հույս ունենք, որ այս դասասենյակը կդառնա հիմնաքար՝ գիտական ապագա հայտնագործությունների և նոր նվաճումների համար»,- նշեց Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

Խելացի, ինտերակտիվ գրատախտակի միջոցով ուսուցիչները հնարավորություն կունենան ավելի պարզ ու հետաքրքիր տարբերակով գիտելիքը հասցնել աշակերտին։ Դասասենյակը նախատեսված է բոլոր դասարանների համար։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Genesis Armenia-ի և Սեւակ Ղարիպեանի ընտանիքի ջանքերով։

--00—ԶՀ