Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

f633d6ec1cb403_633d6ec1cb444.jpeg

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Դա կարևոր մարդասիրական քայլ է։ Մենք շարունակում ենք խրախուսել երկու կողմերին բոլոր չլուծված հարցերը կարգավորել դիվանագիտական միջոցներով, ներառյալ անհայտ կորածների ճակատագրի վերաբերյալ քննարկումը և ապահովել մնացած բոլոր ռազմագերիների վերադարձը»:

--00—ԶՀ