Գեղարքունիքում բախվել են ոստիկանի Mazda 6-ը և VAZ 21110-ը․ Mazda-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

11

Հոկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Սևան-Գոմաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Mazda 6 և VAZ 21110 մակնիշի ավտոմեքենաները, գրում է  shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Mazda-ն գլխիվայր շրջել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների իքնությունը։

Աղբյուրը նաև գրում է, որ Mazda 6-ի վարորդը ոստիկանության ծառայող է, աշխատում է ոստիկանության Հրազդանի բաժնում։

--00—ԼՄ

Տեսանյութեր