5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում. տուժածների թիվը գերազանցել Է 500-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ֆդ

Առնվազն 530 մարդ վնասվածքներ են ստացել 5,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը հոկտեմբերի 5-ի առավոտյան տեղի է ունեցել Իրանի հյուսիսային Խոյ քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Tasnim իրանական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Նրանց տվյալներով՝ տուժածների թիվը կարող է առաջիկայում աճել: Քաղաքի փրկարար ծառայության ղեկավարի կարծիքով, բազմաթիվ բնակիչներ տարբեր վնասվածքներ են ստացել այն բանի հետեւանքով, որ իրենց տները լքել են անմիջապես ստորգետնյա ցնցումների ժամանակ:

Հոկտեմբերի 5-ին ավելի վաղ Young Journalists Club գործակալությունը տեղեկացրել Է, որ երկրաշարժի հետեւանքով տուժել Է 390 մարդ, նրանցից 135-ը հոսպիտալացվել են ձեռքերի եւ ոտքերի կոտրվածքներով, ինչպես նաեւ գլխի վնասվածքներով: Քաղաքում շուրջ 25 տուն ավերվել են կամ կիսով չափ, կամ ամբողջովին: Իրանի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Խոյ քաղաքի մերձակայքում: Էպիկենտրոնը գտնվում Է 10 կիլոմետր խորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00—ԻԴ