Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները. Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

default.jpg

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները:

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հզոր բանակ, պաշտպանված սահմաններ և բարեկեցիկ կյանք ունենալու համար անհրաժեշտ է աշխատել և զարգացնել տնտեսությունը, կապել մարդկանց հողին։

Մեր բանակին ուժեղ թիկունք է պետք։

Գրեթե 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսում են իրենց աշխատանքները։

Մենք վերադառնում ենք նորմալ կյանքի հուն և սպասում մեր քաղաքի բոլոր բարեկամներին:

Թե երկրի տնտեսության, թե հենց Ջերմուկի զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք մեր գումարները ծախսենք երկրի ներսում։ Ուստի, բոլորին հրավիրում ենք վայելելու աշնանային Ջերմուկն ու նպաստելու քաղաքի վերածնունդին»:

--00—ԶՀ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր