Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհը հիմնանորոգվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 329+820-կմ 338+100 հատվածը։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ մոտ 8.2կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Մեղրիի տարածաշրջանով։

Կապալառու կազմակերպությունը՝ «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն, կատարում է ասֆալտապատման և այլ աշխատանքներ։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն:

--00—ԼՄ

Տեսանյութեր