Կապանում դպրոցի արտաքին երեսպատման սալիկները թուլացել-կախվել են, փրկարարները ապամոնտաժել են այն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Հոկտեմբերի 5-ին, ժամը 09։39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 13 դպրոցի արտաքին երեսպատման սալիկները թուլացել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Փրկարարներն ապամոնտաժել են դպրոցի արտաքին երեսպատման սալիկները (մոտ 3 քմ):

--00—ԼՄ

Տեսանյութեր