Հավաստի աղբյուրը Նիկոլ Վովայի Փաշինյանն է, որոշել է Հայաստանը գերեզման մտցնել. Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Հավաստի աղբյուրը Նիկոլ Վովայի Փաշինյանն է, որոշել է Հայաստանը գերեզման մտցնել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի համոզմամբ, հավաստի աղբյուրն իր առաջին հոդվածով պատասխանում էր նախագահներին, իսկ երկրորդ հոդվածի հասցեատերը Ռուսաստանն է։

Ըստ Զոհրաբյանի՝ կամ Ռուսաստանն այնքան է թուլացել, որ Փաշինյանը ակնհայտ դեմարշ է անում, կամ էլ նա հեռանում է և այս տարբերակն է ընտրել։ Բայց, ըստ բանախոսի, երկրորդ տարբերակը քիչ հավանական է, քանի որ, նրա պնդմամբ, Փաշինյանը Հայաստանը գերեզման կմտցի, բայց չի հեռանա։

--00—ԱՊ

Տեսանյութեր