Մենենդեսը դատապարտել է ադրբեջանցի զինծառայողների կողմից անզեն հայ զինծառայողների սպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

74

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ի դեմս հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի դատապարտել է ադրբեջանցի զինծառայողների կողմից անզեն հայ զինծառայողների սպանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է հանձնաժողովի Twitter-ի էջում։

«Ես դատապարտում եմ ադրբեջանական զինվորների կողմից անզեն հայերի սպանությունն ու ենթադրյալ ռազմական հանցագործությունները:  Մենք պետք է հասնենք արդարության Հայաստանի վրա վերջին հարձակման ժամանակ Ադրբեջանի կատարած յուրաքանչյուր վայրագության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

--00—ԻԴ