Նախագահներն ընդհանուր հայտարարի չեն գալիս, վարչապետը որպես ի՞նչ մասնակցի այդ հանդիպումներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News     

Հայ ռազմագերիների գնդակահարությունը Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության արդյունքն է, անխոս պետք է պատժվեն որպես ռազմական հանցագործներ, բայց եթե նպատակ ունենք բացառել նման դեպքերը, չենք կարող նեղացածի կեցվածք ընդունել և երկխոսության հնարավորությունը փակել: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի և խմբակցության հետ հանդիպման մասին՝ պատգամավորը նշեց, որ չի կարող բացահայտել, թե ինչ են խոսել, բայց վտանգները շատ են՝ Ադրբեջանը զոռբայությամբ ուզում է հարցերը լուծել, բայց իշխանությունը զիջումների չպետք է գնա և քննարկումների համար պետք է դաշտ բացի ու որոշումներ գտնի:
Խոսելով նախագահների և Վեհափառի հանդիպման մասին՝ պատգամավորն ասաց, որ ՀՀ-ն այն վիճակում է գտնվում, որ պետք է ելքեր գտնեն, ոչ թե մտածեն իշխանության գալու մասին. «Նախագահներն ընդհանուր հայտարարի չեն գալիս, վարչապետը որպես ի՞նչ մասնակցի այդ հանդիպումներին, պետք է ելքեր գտնեին, առաջարկ ներկայացնեին:

Իմ կարծիքով, նախկին նախագահները Էջմիածնի փոխարեն ՀՀ նախագահի մոտ պետք է հավաքվեին, ոչ թե փակ սենյակում անհասկանալի զրույց վարեին»:    

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ