Ադրբեջանը շարունակում է մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ սրանք լուռ շարունակում են գործեր կարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

սա

Հայաստանի շուրջ ստեղծված ծանր ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, կալանավայրերում շարունակում են փակի տակ պահվել մեր քաղբանտարկյալ ընկերները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ի դեպ, նրանցից շատերը, չնայած երիտասարդ տարիքին, մասնակցություն են ունեցել վերջին 2 պատերազմներին։

Բնական է, որ նման արժանիքները ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ նրանց սպասարկող իրավապահ համակարգին չեն հուզում.

Ադրբեջանը շարունակում է մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ սրանք լուռ շարունակում են գործեր կարել, մարդկանց ապօրինի կերպով փակի տակ պահել և, իհարկե, դրա համար խոշոր պարգևավճարներ ստանալ։

Այսօր հերթական անգամ այցելել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպելու մեր քաղբանտարկյալ ընկերներին»,- գրել է նա։

--00—ԻԴ