Արագածի բաժնի ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ որսագողության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Լեռնապար գյուղում նրանք ստուգել են Լոռու մարզի Ջրաշեն գյուղում բնակվող 43-ամյա մի տղամարդու վարած մեքենան։ 28-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է համապատասխան փաստաթղթով երկփողանի որսորդական հրացան: Նրանց «Մերսեդեսի» բեռնախցիկում էլ կզաքիս և վայրի թռչուն՝ դաշտային մկնաճուռակ կար։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ թռչնի այդ տեսակի որսը Հայաստանում արգելված է։ Ուղևորը հայտնել է, որ և՛ կզաքիսը, և՛ թռչունը որսացել է Լեռնապար գյուղի դաշտերում։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ 

--00--ԱՀ