«Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 18-ը․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չէին ներկայացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Աննա Դանիբեկյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր կրկին հետաձգեց «Սիլվայի գործով» նիստը։  
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չեն կարողացել ներկայանալ այլ գործերով դատական նիստերին մասնակցելու պատճառով։  
 
Հաշվի առնելով այն, որ հոկտեմբերի 9-15-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը բացակայելու է երկրից, իսկ դատավորը մասնակցելու է Արդարադատության դասընթացներին, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 18-ին, ժամը 13։00-ին։

--00—ԼՄ

Տեսանյութեր